Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժումը քննադատության է ենթարկել Երուսաղեմում կրոնական զբոսաշրջությունը զարգացնելու մասին Իսրայելի իշխանությունների հայտարարությունը և ամբողջ աշխարհի մուսուլմաններին կոչ է արել զերծ մնած քաղաք այցելելուց,- հաղորդում է Interfax-ը:
Շարժման կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ ՀԱՄԱՍ-ը զգուշացնում է սիոնիստական ծրագրի լրջության մասին, որի նպատակն է գովազդել սիոնիզմը, Թալմուդի հրեական պատմությունը և Ալ-Աքսայ մզկիթի վրա ունեցած իսրայելական իրավունքը, ինչպես նաև ոչնչացնել արաբական և իսլամական քաղաքակրթության պատմական խորությունը:
ՀԱՄԱՍ-ը Իսլամական համագործակցության և Արաբական պետությունների լիգայի անդամ երկրներին կոչ է արել մերժել Իսրայելի նախաձեռնությունը:







































