Գերմանիայի Սաարբրյուքքեն քաղաքի պարկում բադի ձագը «համբուրել է» ոսկե ձկնիկին, հայտնում է The Daily Mail-ը: Բադն իր ձագերի հետ զբոսնելիս է եղել լճակի ափի մոտ: Բադիկներից մեկը որոշել է ծարավը հագեցնել՝ ձգվել է դեպի ջուրը և այդ պահին երևացել է ոսկե ձկնիկ:
«Կարծես ձուկն ու բադիկը կարճ համբույր են փոխանակել»,- գրում է պարբերականը և հավելում, որ ձուկն ու բադիկը «հմայված են եղել» այդ շփումից: Հետո ձուկը լողացել է դեպի ջրի խորք, իսկ բադիկը շարունակել է ջուր խմել, ապա վերադարձել է ընտանիքի մոտ:










































