35-ամյա Չարլի Հանեմը նկարահանվել է Գայ Ռիտչիի «Կլոր սեղանի ասպետները. Արթուր արքա» նոր ֆիլմում, ինչի պրեմիերան կկայանա 2016 թվականի հուլիսին: Դերասանի առաջին լուսանկարը Արթուր արքայի դերում հայտնվել է Entertainment Weekly ամսագրի շապիկին, հայտնում է Spletnik-ը:
Հիշեցնենք, որ այդ նախագծում ընդգրկված են նաև Ջուդ Լոուն, Էրիկ Բանան, Ջիմոն Հոնսուն, Փոփի Դելվինը, Աստրիդ Բերժե-Ֆրիսբին և նույնիսկ Դևվիդ Բեքհեմը, ով դարձել է Ռիտչիի նոր սիրելին. ռեժիսորը ֆուտբոլիստին արդեն նկարահանել է իր նոր ֆիլմում:












































