Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ակնարկել է, որ ակումբին նորեկներ այլևս հարկավոր չեն:
«Թիմը պատրաստ է նոր մրցաշրջանին: Լուիս Էնրիկեն գոհ է այն ֆուտբոլիստներից, որոնք այս պահին նրա տրամադրության տակ են: Մեր ֆուտբոլիստները իրենց ողջ ուժերը պետք է կենտրոնացնեն, քանի որ այս տարի նույնպես պատրաստվում ենք հաղթել այն բոլոր մրցաշարերը, որտեղ մենք մասնակցում ենք»,-ասել է Բարտոմեուն:
Հիշեցնենք, որ այս ամռանը «կապտանռնագույններ»-ի կազմը համալրել էին Արդա Թուրանը և Ալեիշ Վիդալը:







































