Եվրոպայի լիգայի գավաթի 2015/16թթ խաղարկության որակավորման երկրորդ փուլի շրջանակներում «Շիրակ»-ն այսօր Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում ուժերն է չափելու շվեդական ԱԻԿ-ի հետ։ Դիմակայության առաջին խաղը Շվեդիայում ավարտվել էր դաշտի տերերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
«Ցայգ» մարզային հեռուստաընկերության փոխանցմամբ՝ «Շիրակ»-ի և ԱԻԿ-ի երկրպագուների բախումը Վարդանանց հրապարակում հազիվ են կանխել ոստիկանները: Լարված իրավիճակ է սկսվել, երբ հրապարակ են ժամանել երկրպագուները Երևանից:
Հրապարակում հավաքված ոստիկանները հսկողություն են իրականացրել, այնտեղ է եղել նաև Շիրակի մարզի ոստիկանապետ Գրիգոր Ամիրխանյանը:
Հիշեցնենք, որ հանդիպման գլխավոր մրցավարը «Շիրակ»-ի ֆուտբոլիստներին 3 կարմիր քարտ էր ցույց տվել ու թիմի դարպասին 2 11մ հարված նշանակել։








































