Հուլիսի 23-ին sobesednik.ru կայքում հրապարակվել է բիզնեսմեն և քաղաքական գործիչ Միխայիլ Խոդորկովսկու հարցազրույցը գրող Դմիտրի Բիկովին:
Զրույցի ընթացքում Խոդորկովսկին, մասնավորապես, ասել է.
• Պուտինն ապրում է կրոնական իրականության մեջ, որտեղ պատերազմը թույլատրելի է:
• Կա 3 կետ, որտեղից կարող է մեծ պատերազմ սկսվել՝ Ուկրաինա, Մերձբալթիկա և Մերձավոր Արևելք:
• Ռուսաստանն ապրում է 15-16-ամյա ցիկլերով, և պուտինյան ցիկլն այս տարի է ավարտվում:
• Պուտինը հետաքրքրվում է միայն նրանցով, ովքեր 100 մլն դոլար և ավելին ունեն:
• Պուտինին բոլորովին դուր չի եկել Նեմցովի սպանությունը: Նրա սպանության ձևական պատրվակ կարող էին լինել նախագահի մասին վիրավորական բառերը:
• Կարող են հրամայել կրակել Դումայի հաջորդ ընտրություններից հետ դժգոհների ուղղությամբ:
«Առավել հավանական սցենարը հենց Պուտինի հաղթանակն է 2018 թ. ընտրություններում և հեռանալը 1 տարի հետ»,- ասել է Խոդորկովսկին:











































