Օդանավը, որը, ինչպես հաստատել էին դրա արտադրողները, անհասանելի է ռադարների համար, Իրանի անվտանգության համակարգերի կողմից պելենգով տեղորոշվել է: Այս մասին հայտնում է «Հաթամ Ալ-Անբիա» ՀՕՊ բազայի հրամանատար, բրիգադի գեներալ Ֆարզադ Իսմայիլին՝ փոխանցում է Fars գործակալությունը:
Իսմայիլիի խոսքով՝ օդաչուին համապատասխան նախազգուշացում է տրվել, որից հետո օդանավը լքել է Իրանի տարածքը:
Նա հայտնել է, որ օտարերկրյա օդանավը նկատել են հետապնդման իրանական համակարգերը՝ Իսլամական հեղափոխության 34-ամյակի տոնակատարությունների օրերին:
Գեներալը չի մանրամասնել միջադեպը և չի նշել, թե որ երկրին է պատկանել օդանավը:
Վերջին տարիներին Իրանը մեծ հաջողությունների է հասել պաշտպանական ոլորտում և ինքնաբավ է հիմնական ռազմական համակարգերի և սարքավորումների արտադրությունում:







































