ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ Իրաքի պայքարին աջակցելու համար Չեխիան Բաղդադին անվճար կտրամադրի 260 տոննա զինամթերք։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Այդ մասին որոշումը կառավարությունն ընդունել է չորեքշաբթի կայացած նիստում՝ իր Twitter-ում գրել է հանրապետության արտգործնախարար Լուբոմիր Զաորալեկը։
Ներկա պահին Չեխիան զբաղվում է իր զինված ուժերը չեխական կամ արևմտյան արտադրանքով զինելով, այդ իսկ պատճառով Իրաք կուղարկվեն խորհրդային զինամթերքի պահեստները։









































