2015 թ. հոթ-դոգ ուտելու առաջնության հաղթող Մեթ Սթոունին 12 բաժին պաղպաղակ է կերել, որը կազմում է գրեթե 5,7 լիտր, ընդամենը 35 րոպե 40 վայրկյանում, այս մասին տեղեկացնում է Mashable-ն: Այսքան աղանդերը իր մեջ պարունակում է մոտ 13,4 հազար կալորիա:
23-ամյա Սթոունին ծրագրում է դիետոլոգ դառնալ: Նա տարբեր մթերքներ ուտելու ռեկորդներ է սահմանել: Սթոունին կշռում է 54 կգ:








































