Միշտ համարվել է, որ նստակյաց կենսակերպը վատ է ազդում դիետաների վրա: Սակայն գիտնականների վերջին ուսումնասիրությունները կասկածի տակ են առնում այդ պնդումները, հայտնում է apteka.ua-ն:
Դրա վերաբերյալ գիտական ուսումնասիրությունների ղեկավար Քերեմ Շուվալը որոշ ժամանակ հետևել է մոտ 5 հազար ամերիկացիների առողջական վիճակին: Սկզբում բժիշկը կամավորներին խնդրել է օրագրերում գրառումներ կատարել այն մասին, թե որքան ժամանակ են անցկացնում շարժման մեջ և որքան՝ նստած վիճակում: Այնուհետև հատուկ հաշվարկների միջոցով այդ ցուցանիշները համեմատվել են նրանց առողջական վիճակի հետ:
Արդյունքը անակնկալ է եղել. պարզվել է, որ նստակյաց կյանքը էական ազդեցություն չի թողնում դիետաների վրա: Իհարկե, դա չի նշանակում, որ ոչ մի օգուտ չկա ֆիզիկական աշխատանքից: Լավ մարզումները և շարժուն ապրելակերպը՝ զուգակցված ճիշտ սննդակարգով, միայն բարելավում են մարդու վիճակը:
Այդ դեպքում հարց է ծագում, թե ինչու են ուսումնասիրությունները հակառակը փաստել: Բանն այն է, որ առողջության վրա ազդում է ոչ թե նստակյացությունը, այլ բարձր կալորիականությամբ ուտելիքը, ինչպես նաև հեռուստացույցի առջև նստած սնվելը: Հայտնի է, որ եթե ուտելիս զբաղվում ես նաև այլ բանով, չես նկատում, որ շատ ես ուտում:
Ամեն դեպքում գիտնականները ուշադրություն են հրավիրում այն փաստին, որ նստակյաց կենսակերպը, ընդհանուր առմամբ, վատ է ազդում առողջության վրա:








































