ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի E/A-6B Prowler ինքնաթիռի անձնակազմի բոլոր երեք անդամները զոհվել են: Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Վաշինգտոն նահանգի արևելյան մասում՝ երկուշաբթի օրը, տեղական ժամանակով ժամը 8:45-ին:
Ռազմածովային ուժերի ներկայացուցիչների տեղեկատվության համաձայն՝ ինքնաթիռը կատարում էր ուսումնավարժական թռիչք: Վթարի պատճառները դեռ հայտնի չեն:
Երկրորդ ինքնաթիռի օդաչուներից մեկը տեղեկացրել է, որ անձնակազմը կատապուլտով դուրս նետվելու փորձեր չի արել: