Wednesday, 10 06 2026
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան

Լուրջ մարտահրավեր բոլորին. մամուլ

Նախագահական ընտրություններում հաղթած թեկնածուն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով իրադարձությունների այլ զարգացման պարագայում, արդեն պաշտոնապես ճանաչված պետք է լիներ որպես հաղթած թեկնածու և պատրաստվեր ապրիլի 9-ի երդմնակալության արարողությանը, ստիպված եղավ դիմել ծայրահեղ քայլի, գրում է «Հայկական ժամանակը»: Ինչպես ինքը հայտարարեց Ազատության հրապարակում մարտի 10-ի հերթական հանրահավաքի ժամանակ, մինչև ապրիլի 9-ը նույն հրապարակում հացադուլ կանի: Այսքանով սակայն Հովհաննիսյանը չբավարարվեց, նա նաև բավական կտրուկ հռետորաբանություն կիրառեց ասելով, որ Սերժ Սարգսյանը Աստվածաշնչի վրա կեղծ երդում կտա միայն իր դիակի վրայով: «Եթե ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը կեղծ երդում տա Սուրբ Աստվածաշնչի վրա, եթե Վեհափառ Հայրապետը պղծի, դա իրենք կանեն իմ դիակի վրայով: Մարտի 31-ը Սրբ Հարության տոնն է, մինչև մարտի 31-ը և դրանից հետո՝ մինչև ապրիլի 9-ը, եթե ուժ չգտան իրենց մեջ, ես պիտի աղոթեմ իրենց համար: Հնարավոր է՝ ես Սուրբ Ձատկի պատարագի չհասնեմ, եթե մինչև մարտի 31 պարոն Սարգսյանը դուխը, ողնաշարը, հայրենիքի սերը չունեցավ ինքնաբացարկ անելու»,-ասաց Հովհաննիսյանը:

Ըստ «ՀԺ»-ի՝ սա իսկապես ծայրահեղ քայլ է, որը՝ ոչ միանշանակ ընդունվեց Րաֆֆի Հովհաննիսյանի համախոհների, քաղաքական ուժերի կողմից, համախոհները անհանգստացած էին, քաղաքական ուժերը՝ շփոթված: Նախագահական ընտրություններում պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուի կողմից երկարաժամկետ հացադուլի նստելու որոշումը չի կարող ազդեցություն չունենալ քաղաքական գործընթացների հետագա զարգացման վրա: Ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ Հայաստանի իշխանությունները, ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրողները չեն կարող պարզապես չնկատելու տալ այն փաստը, որ նա Ազատության հրապարակում հացադուլ է անում, և անցնել առաջ՝ յուրաքանչյուրն իր օրակարգով: Նրանք պետք է հաշվի նստեն այդ փաստի հետ և առաջիկա իրենց բոլոր գործողությունների առանցքում ունենան դա:

Եթե հարցը դիտարկենք ընտրողների տեսակետից, ապա նրան ձայն տված ցանկացած ընտրողի համար, ով այս ընթացքում զլացել է գալ Ազատության հրապարակ հանրահավաքի, տատանվել կամ զգուշացել, իր ընտրած թեկնածուի այս քայլը սեփական գործողությունները վերանայելու, ավելի համառ ու համարձակ, նախաձեռնող ու ակտիվ լինելու առիթ է: 540 հազար ընտրողներից յուրաքանչյուրն այս ընթացքում չի կարող ամեն օր գոնե մեկ անգամ չմտածել Ազատության հրապարակում հացադուլի նստած, նաև իր ձայնի շնորհիվ նախագահական ընտրություններում հաղթած մարդու մասին և հարց տալ ինքն իրեն արդյոք ինքը չպետք է կանգնի նրա կողքին, արդյոք իր կողմից ճիշտ է նրան այսօր միայնակ թողնելը: Այս հարցը չեն կարող իրենց չտալ նաև այն բոլոր ընտրողները, ովքեր Րաֆֆի Հովհաննիսյանին չընտրելով դեմ են քվեարկել նաև Սերժ Սարգսյանի վերընտրությանը: Նաև բոլոր այն քաղաքացիները, ովքեր համոզված են, որ Սերժ Սարգսյանը չի ընտրվել ՀՀ նախագահ և առնվազն իրենց վիրավորված կզգան, եթե նա հայտնվի նախագահի պաշտոնում:

Եթե հարցը դիտարկենք միջազգային հանրության տեսակետից, ապա նրանք առավել ևս չեն կարող փակել աչքերը և չտեսնելու տալ այն, որ Հայաստանում պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն երկարաժամկետ հացադուլի է նստում: Սա լուրջ խնդիր է, ինչպես հեղինակավոր դիտորդական կազմակերպությունների, այնպես էլ Սերժ Սարգսյանին շնորհավորած, սեփական հեղինակությունը բարձր գնահատող երկրների համար:

Հետընտրական, հատկապես մարզային գրեթե բոլոր հանրահավաքների ժամանակ, Րաֆֆի Հովհաննիսյանը մեսիջներ էր ուղարկում այդ երկրներին, հորդորում նրանց՝ հետ կանչել իրենց շնորհավորանքը, ճանաչել հայ ժողովրդի ընտրությունը: Այդ մեսիջներն ու հորդորները նրանք կարող էին անտեսել, ինչը և անում էին, հացադուլը՝ ոչ: Ու սա ոչ թե մարդասիրությունից դրդված, այլ սեփական շահերը, հեղինակությունը պաշտպանելու անհրաժեշտությունից:

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, ապա տպավորություն է ստեղծվում, որ նրանք իսկապես չգիտեն ինչպես վարվել, ճնշումների, ահաբեկումների ճանապարհը փակ է, հայտնի և բազմիցս օգտագործված «թողնենք թող շարժումն ինքն իրեն մարի» մոտեցումը վտանգավոր, 540 հազար ընտրողի ձայն ստացած, բայց հացադուլից հյուծվելու հետևանքով հիվանդանոց տեղափոխված թեկնածու ունենալու հեռանկարը համաշխարհային խայտառակություն ու սկանդալ է խոստանում, սիրաշահելու, պաշտոններ խոստանալու, տարբեր առանցնքների շուրջ միավորվելու առաջարկներն անարդյունավետ ու այլևս սպառված են թվում:

Րաֆֆի Հովհաննիսյանն արել է մի քայլ, որին այսօր պետք է արձագանքեն բոլորը՝ հասարակ ընտրողից մինչև Սերժ Սարգսյան, հայաստանցի մտավորականից մինչև սփյուռքահայ մտավորական, Եվրոպայից մինչև ԱՄՆ և Ոուսաստան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում