Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Զառի տեղ դրած նարդի են խաղում

Շաբաթներ առաջ, երբ Սերժ Սարգսյանը կոշտ գնահատականներ հնչեցրեց գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների հասցեին, ամբողջ պետական ապարատը ուղղություն վերցրեց դեպի գյուղերի օտարացած ու ամայի ճանապարհներ` գյուղացու 100 տարվա դարդերին դարման անելու:

Մենք այցելեցինք գյուղեր` հասկանալու, թե վարչապետի և մյուս պաշտոնյաների հանդիպումները որքանով դարման եղան գյուղացիների ցավին: Մեր ուսումնասիրություններն սկսեցինք Կոտայքի մարզի գյուղերի գործող կրպակներից: Այն հարցին, թե գյուղում «նիսյա» առևտրի ձևը դեռ պահպանվո՞ւմ է, խանութի տերերը պատասխանում էին` հարցրեք` «նաղդով» առևտուր կա՞, որ «նիսյայով» էլ լինի: Իրավիճակը նույնն էր Նոր գյուղում, Կոտայքում, Արամուսում, Արտամիջում, Զառում: Բնականաբար, լավ օրից չի, որ մարդիկ պարտքի տակ են ընկնում, և ցավալի է, որ խանութներում պարտք կուտակած բնակիչները տարեցտարի ոչ թե նվազում, այլ ավելանում են:

Գյուղաբնակներ կան, որոնք 6 տարվա պարտք ունեն, իսկ պարտքի չափը սկսում է 3.5 միլիոնից և հասնում 7 միլիոնի: Իսկ գյուղացիների մեծ մասի պարտքը հիմնականում տատանվում է 100-200 դոլարի սահմաններում: Ավելին` գյուղի յուրաքանչյուր բնակիչ գյուղի յուրաքանչյուր խանութին այդքան պարտք ունի, քանի որ, երբ հերթական կրպակի դռները փակվում են, բացվում են մյուսինը: Հետևաբար, գյուղերի բնակիչները մեր պաշտոնյաներին առաջարկել և առաջարկում են գյուղացու իրական վիճակին ու իր բերքից ստացած եկամուտի արդյունքներին ծանոթանալուց առաջ ծանոթանալ գյուղի խանութների պարտքացուցակներին:

Զառ գյուղը, որը ժամանակին հարստություն է նշանակել, գյուղացիների խոսքերով, այսօր «քյասիբության է» մատնված. գյուղի բոլոր կանանց ամուսնական մատանիները բանկերում են գրավադրված, չհաշված` 24 տոկոսով վերցված վարկերը, որի տակից չեն կարողանում դուրս գալ: Նրանք ղեկավարությանն առաջարկում են տոկոսադրույքները 8 տոկոս դարձնել, որ հետագայում գյուղացին չհայտնվի դատ ու դատաստանի առաջ: «Էն, որ ասում են` գյուղացուն տվին հողին, դա 100 տոկոս է: Մեր գյուղի անունին հակառակ ու համապատասխան արդեն գլորվում ենք: Գոնե 10 տարի պետք է թողնեին, որ շունչ քաշենք, նոր հարկ դնեին»,- դժգոհեց Զառ գյուղի բնակիչներից մեկը, սակայն չցանկացավ ներկայանալ` նշելով, որ «մեծ ազգուտակ ունի», հետևաբար չի ցանկանա ավելորդ գլխացավանքի տակ ընկնել: Գյուղնախարարության ոլորտի վերջին բարեփոխումների «ագիտացիան» գյուղացիների մոտ տպավորություն է ստեղծել, որ վարչապետն ու Սերժ Սարգսյանը նարդի են խաղում, իսկ իրենց զառի տեղ դրած գլորում են:

Արամուսում էլ դժգոհեցին, որ գյուղերում այսօր պարարտանյութի, թունաքիմիկատի, գյուղտեխնիկայի խնդիրներ կան և վարչապետին փոխանցեցին, որ խորհուրդներով Արամուսում գազարի բերքատվությունը չի բարձրանա, բայց եթե իրենց առաջարկներն ընդունեն` գյուղացին իր հողը կմշակի և աղայի պես կապրի: Թե չէ, օրինակ, Կոտայքի մարզի գյուղի բնակիչների խոսքերով, կով կթելու դասեր տալով պարտքի ցուցակները չեն նվազելու: Գյուղի բնակիչների տպավորությամբ, ղեկավարությունը էշը թողած` ընկել են պոչի հետևից: Նոր գյուղի բնակիչներն էլ նշեցին` եթե կովին լավ կերակրես, լավ կաթ կտա, և դա ղեկավարի հետ ոչ մի կապ չունի: Բայց վարչապետի համար ևս մեկ անգամ կրկնեցին, որ եթե եղանակը ցուրտ է` անասունին սառը ջրով լվանաս, կաթին վնաս է: Սակայն ամռանը սառը ջրով էլ է հնարավոր լվանալ, քանի որ ամառվա սառը ջրից կովի կրծքի մկանները չեն ձգվում:

80-ամյա մի տատիկ նշեց, որ իրենք ինչ ծնվել են` կով են կթում, իսկ այդ կովից ստացած կաթը առաջին հեթին իրենք են օգտագործում, և հետո են մտածում այն իրացնելու մասին, հետևաբար կով կթելու հիգիենիկ կանոնների մասին խորհուրդներն ավելորդ են: Այլ հարց է, որ ձմեռվա խոտը վերջացել է, գարնան կանաչն էլ դեռ չի բուսնել, որ անասունին հանեն արոտի ու կաթ ստանան: Զառ գյուղի տարեց բնակիչներից մեկն էլ արձագանքեց, թե վարչապետը կով տեսել է, որ մարդկանց կով կթել է սովորեցնում. «…Նա չգիտի էլ, թե կովն ու ցուլն ինչ բան են, որ հիմա կով կթել է սովորեցնում ժողովրդին: Վարչապետը կով կթել սովորեցնելուց առաջ, նախ պետք է ծրագիր մշակի, …որ գյուղացին իր կթած կաթը կարողանա իրացնի»:

Ինչևէ, մեր այցելության ժամանակ Զառ գյուղի տիկիններից մեկը հաց էր թխում վառարանում և սիրով հյուրընկալեց մեզ: Երբ նրանից հետաքրքրվեցինք, թե ինչու հացը թոնրի մեջ չի թխում, պատասխանեց` այդ ժամանակներն արդեն անցյալում են: Հիմա գյուղերում հացը հիմնականում վառարաններում են թխում, քանի որ լավաշ թխելու համար շատ ալյուր է պետք, որը մարդիկ նախկինի պես կուտակած չունեն: Այժմ մի քանի կիլոգրամով են գնում և վառարաններում թխում, որից գյուղում ոչ լավաշի հոտ է ընկնում, ոչ էլ հարևաններին համախմբելու առիթ է ստեղծվում: Կոտայքի մարզի Նոր գյուղի բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ ինչ հիշում են` իրենք «ինքնաբուժությամբ» են զբաղվում, բայց դա օգուտ չի տալիս: Հիմա էլ ղեկավարներն են փորձում առանց կոնկրետ ծրագրի իրենց ցավին դարման անել, բայց այս տարիների ընթացքում, նրանց խոսքերով, չի եղել մի դեպք, որ առանց կոնկրետ դեղատոմսի հիվանդը ոտքի կանգնի:

Մյուս կողմից էլ` պաշտոնյաներին էլ չեն մեղադրում, որ առանց ծրագրի, ուղղակի Սերժ Սարգսյանի դժգոհություններից հետո իրենց գցեցին գյուղերը` գյուղացու ցավերը կիսելու: «Եթե այդ ծրագիրը չի եղել, չկա, ի՞նչ պետք է բերեին գյուղացու աչքը մտցնելու: Այստեղ շատ ավելի կարևոր է ոչ թե ձեռքին կոնկրետ ծրագիր ունենալու հարցը, այլ այն, որ Սերժ Սարգսյանի հորդորները գետնով չտան: Ինչևէ, ինչպես ցույց տվեցին հեռուստացույցները` վարչապետը և մյուս պաշտոնյաներն իրենց փափուկ աթոռներից վեր կացան գնացին գյուղ, նստեցին գյուղացու չարքաշ ու չոր իշաոտնուկին, լսեցին ցավը, հուզիչ կոլորիտային մթնոլորտ ստեղծեցին: Հետո վարչապետը հողի տարբերությունը բնութագրող հայտնի պատմության օրինակով, երբ իշաոտնուկից նստեց իր փափուկ աթոռին, սկսեց գյուղացու բուն վերքի դեղատոմսը թողած` հիգիենիկ խորհուրդներ տալ»,- նշեց Նոր գյուղի բնակիչներից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում