Միլանի ոստիկանությունն այսօր ձերբակալել է 2 օտարերկրացու, ովքեր կասկածվում են հօգուտ ԴԱԻՇ-ի ահաբեկչական գործունեության մեջ։ Այս մասին հայտնել է Իտալիայի ՆԳՆ մամլո ծառայությունը՝ հստակեցնելով, որ ձերբակալվածները պառակտիչ քարոզչություն են իրականացրել սոցցանցերում։
Այդ գործունեությունը հայտնաբերելու հարցում օգնել են «փոստային ոստիկանության» գործակալները, որոնք ապրիլից հետևել են 36-ամյա թունիսցու և 27-ամյա պակիստանցու։
Չարագործները ստեղծել են Twitter-ում հատուկ օգտահաշիվ և ծրագրել ահաբեկչական ակցիաներ Իտալիայի տարածքում, մասնավորապես՝ Հռոմում և Միլանում։









































