Թուրինի «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը վաճառել է իր ակումբի՝ «Կարարեզե»-ի բաժնետոմսերի 70%-ը, որն առաջիկա մրցաշրջանում հանդես է գալու Իտալիայի առաջնության երրորդ դիվիզիոնում:
Football Italia-ի տեղեկությունների համաձայն՝ ակումբի բաժնետոմսերը ձեռք է բերել Ռաֆաելե Տարտալյան:
Հիշեցնենք՝ «Կարարեզե»-ի բաժնետոմսերի առաջին բաժինը Բուֆոնը գնել է 2010 թվականին, իսկ երկու տարի անց նա դարձել է բոլոր բաժնետոմսերի սեփականատերը:









































