Լինդսի Լոհանի գործը վարող դատախազների վերջին դատավճիռն այսպես է հնչում. Լոհանին առաջարկել են 90-օրյա տնային կալանք, որպեսզի դրանով ավարտվի նրա փորձաժամկետը և դերասանուհին խուսափի բանտից: Սակայն դերասանուհին չի ցանկացել ընդունել նույնիսկ այսպիսի պատիժը, քանի որ իրեն բացարձակ անմեղ է համարում, հայտնում է spletnik.ru-ն:
Հիշեցնենք՝ հունիսին Լոհանը վթարի է ենթարկվել, սակայն խաբել է, որ այդ ժամանակ ինքը չի եղել ավտոմեքենայի ղեկին: Դրա համար նրան առաջադրվել է հետաքննությանը դիտավորյալ խոչընդոտելու մեղադրանք: Հիմա եթե գործը, այնուամենայնիվ, հասնի դատարան, և Լինդսիին մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է 19-ամսյա բանտարկություն և 245 օր ուղղիչ աշխատանք:

Լինդսի Լոհանը


Հիմա ի՞նչ դատավճիռ է սպասում Լինդսի Լոհանին











































