Երբ կինը Կահիրեից ուղևորվել է Անգլիա՝ քրոջն այցելելու, չի էլ կասկածել, որ իր կատուն իր հետ ճամփորդում է ինքնաթիռի ուղեբեռների բաժնում: Բանն այն է, որ Բիսու կատուն աննկատ մտել էր իր տիրուհու ճամփորդական պայուսակի մեջ և քնել այնտեղ:
Կենդանուն նաև չեն նկատել Կահիրեի օդանավակայանի աշխատակիցները:
Միայն այն ժամանակ, երբ հարազատները Եգիպտոսից զանգահարել են կնոջը և ասել, որ կատուն անհետացել է, արդեն տաքսիում գտնվող կինը նրան գտել է իր ուղեբեռում:
Այժմ կատուն գտնվում է կարանտինում:
«Նա, առողջ, երջանիկ, ծույլ պարսկական կատու է, ով սիրում է տաքանալ արևի տակ»,- կարանտինի գերատեսչության աշխատակից Մայք Բիքսայի խոսքերը մեջբերել է This is Notingham պարբերականը:





































