Tuesday, 16 06 2026
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ
10:30
Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը
Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում երբեք չի գրանցվել․ մարդկանց բարեկեցությունն աճում է․ ֆինանսների նախարար
10:10
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Մոսկվան ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱԷՄԳ-ն և ԱՄՆ-ն կօգնեն Իրանին ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները. Վենս
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
08:50
ԱՄՆ-ում կործանված B-52 ռմբակոծիչում գտնվող բոլոր 8 անձինք զոհվել են
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Վենսը մանրամասներ է հայտնել Իրանի հետ համաձայնությունից, որը «նոր օր» կբացի Մերձավոր Արևելքի համար
Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով
08:10
Թրամփը «կեղծ» է որակել Իրանին ԱՄՆ-ի կողմից նախատեսվող վճարումների մասին տեղեկությունները
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
07:50
Նավթի գները նվազել են – 15/06/26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

«Այն, ինչ առաջարկել է Րաֆֆի Հովհաննիսյանը… դժվար թե ինչ-որ համաձայնության գանք». հանրապետական պատգամավոր

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի համար անակնկալ էր հացադուլի գնալու Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը՝ չնայած որ մեկ անգամ արդեն նա նման քայլ կատարել էր՝ բոլորովին այլ առիթով ու պահանջներով։ Այնուամենայնիվ, պատգամավորը հույս ունի, որ նախագահի նախկին թեկնածուն հետ կկանգնի իր այդ քայլից: «Կարծում եմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ կունենա այնքան քաղաքացիական խոհեմություն, որ ճիշտ կգնահատի իրավիճակը, և սրանից ելնելով՝ քայլեր կիրականացնի: Կարծում եմ, բոլոր քաղաքական ուժերը, որ այսօր որոշակի դերակատարում ունեն, պետք է մտահոգված լինեն»,- ասել է Կորյուն Նահապետյանը՝ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում:

Պատգամավորը պատահական չի համարում, որ հանրապետության նախագահը պաշտոնական հրավեր է ուղարկել Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ վերջինիս արձագանքը համարում է մերժում. «Ստեղծված իրավիճակուն միակ հնարավոր լուծումը պետք է լինի երկխոսությունը, իսկ երկխոսությունից առաջ նախապայմաններ թելադրել և ասել, որ պետք է նախագահը ներկայանա հրապարակ, անընդունելի է»: Կորյուն Նահապետյանը հույս ունի, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կամուրջները չի այրի, բայց տեսնում է դրա նշանները. «Նրա շուրջ կան հավաքված որոշակի մարդիկ, որ ամենևին էլ հակված չեն մեր երկրում համերաշխություն ստեղծել, կլինեն ուժեր, որ կցանկանան ստեղծված իրավիճակից հօգուտ իրենց լուծումներ գտնել: Բոլորը չէ, որ հակված են քաղաքական համերաշխության և հանդուրժողականության մեր երկրում։ Ցավոք, եղել են նման բաներ՝ ողբերգական ավարտով: Հանդիպման վայրը կարող է ցանկացած տեղ ընտրվել, բայց ամենանորմալ վայրն է առաջարկել ՀՀ նախագահը: Ամենակարևորը ոչ թե վայրն է, այլ հարցերի այն օրակարգը, որ պետք է քննարկվի»: Կորյուն Նահապետյանի խոսքերով, Րաֆֆի Հովհաննիսյանն ուզում է հանդիպել Ազատության հրապարակում, որպեսզի իր միտինգային ազդեցությունը պահպանի:

Գալով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սերժ Սարգսյանին արած նախորդ առաջարկներին, հանրապետական պատգամավորն ասել է. «Այն, ինչ առաջարկել է Րաֆֆի Հովհաննիսյանը, դժվար թե ինչ-որ համաձայնության գանք»: Կորյուն Նահապետյանը կարևորել է նաև համագործակցությունը խորհրդարանի մակարդակով:

Պատգամավորն, անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, ասել է. «Մեր քաղաքական թիմն ամեն ինչ անելու է, որ ավագանու ընտրությունները նույնպես անցնեն օրենքի տառին համապատասխան: Այս ըտրություններում ներկայացնելու ենք այնպիսի ցուցակ, որը, կարծում եմ, կարժանանա մեր քաղաքացիների վստահությանը»: Կորյուն Նահապետյանը ցանկալի է համարել, որ ընդդիմադիր դաշտում կայանալիք համախմբումը լինի գաղափարական հենքի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում