Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը և ՆԱՏՕ-ն դանդաղորեն են արձագանքում աշխարհում փոփոխվող իրադարձություններին, որի պատճառը խորհրդարանի, ԶԼՄ-ների և հասարակության կողմից որոշումներին հավանություն տալու անհրաժեշտությունն է։ Այս մասին գրում է Financial Times-ը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը բարգավաճել է նոր տեխնոլոգիաների, մասնավորապես՝ կիբերտեխնոլոգիայի հետազոտությունների ոլորտում, ինչը ստիպում է մտածել Արևմուտքի կողմից որոշումներ ընդունելու համակարգված միջոցների արագացման մասին:
Նա նշել է, որ ներկա պահին, երբ Ռուսաստանում իշխանությունը կենտրոնացած է մեկ մարդու ձեռքում, որոշումները շատ արագ են ընդունվում:
Բացի այդ, նախարարը հիասթափություն է հայտնել ԴԱԻՇ-ի դեմ ռազմական գործողություններ սկսելու կառավարության անկարողության համար:











































