Դիտա Ֆոն Թիզը թողարկել է անվանական երրորդ բուրմունքը՝ Fleur Teese-ը: Նա բույրի մեջ արտահայտել է այգիների ծաղկունքի ռոմանտիկ և կրքոտ ներդաշնակությունը:
Նոր օծանելիքը շատ նուրբ է, բայց սնդուսափայլ և գրավիչ, ինչպիսին պետք է լինի դրա տիրուհին:
Օծանելիքը հասմիկի և բերգամոտի նոտաների միաձուլում է: Նրա սրտում յասամանի, հիրիկի և հասպիս ծաղկի ակորդներ կան:
Բույրի դեմքը դարձել է Դիտան՝ ներկայանալով Գարուն-կնոջ կերպարով, որ իր հետ բերում է երկար սպասված ծաղկունքը, հայտնում է spletnik.ru-ն:
Դիատ Ֆոն Թիզ








































