Կիրակի օրը Բրիթնի Սփիրսը որդիների հետ անցկացրել է Լոս Անջելեսի ֆուտբոլի դաշտում: Մինչ ավագ որդին՝ Շոն Փրեսթոնը խաղում էր գնդակով, կրտսերը՝ 6-ամյա Ջեյդենը, պտտվում էր մոր շուրջը և ինչ-որ բան պատմում: Այն բանից հետո, երբ Բրիթնին որդուն քաղցրավենիքներ առաջարկեց, նրան հաջողվեց շփվել մյուս մայրիկների հետ և փոխել հագուստը:
Խաղի ավարտից հետո Շոնը ևս մոտեցավ հարազատներին, և Բրիթնին որդիներին մարմնամարզության դասեր տվեց: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:









































