«Ասթոն Վիլա»-ի նախկին գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտը վստահ է, որ թիմի հարձակվող Քրիստիան Բենտեկեն 32,5 միլիոն ֆունտի դիմաց կտեղափոխվի «Լիվերպուլ»:
«Ես կարծում եմ, որ Քրիստիանը նոր հաջողություն կգրանցի: Նա զանգահարել էր ինձ և մենք շատ հետաքրքիր զրույց ունեցանք: Նա ինձ լավ լուրեր հայտնեց: Ես ուրախ եմ նրա համար, քանի որ նա տեղափոխվում է իրոք մեծ, շատ մեծ ակումբ:
Նա գոլեր կխփի ցանկացած ձևով: Քրիստիանը կարող է օգտագործել իրեն ընձեռված շանսն ու հիանալի ֆուտբոլ ցուցադրել: Նա երրորդն է Ռոնալդուից և Մեսսիից հետո՝ իր արդյունավետությամբ»,-ասել է Լամբերտը:
Հավելենք, որ հենց Պոլ Լամբերտն է 2012-ին «Գենտ»-ից ձեռք բերել բելգիացի հարձակվողի տրանսֆերը՝ 5,5 միլիոն ֆունտով: Վերջինս «Ասթոն Վիլա»-ի կազմում անցկացրել է 88 հանդիպում և 42 գոլ խփել:







































