Sunday, 14 06 2026
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ

Այս երկրում արդեն գոյություն չունի «Քրդական հարց». Ռեջեփ Էրդողան

Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետ Էրդողանը, հանդես գալով իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ժողովում, հայտարարել է, որ Թուրքիայում այլևս գոյություն չունի «Քրդական հարց»:

Ուշագրավ է, որ 2005 թվականին Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայում գոյություն ունի «Քրդական հարց», ապա հայտարարել էր, որ Թուրքիայում գոյություն չունի «Քրդական հարց», փոխարենը գոյություն ունի «Ահաբեկչության խնդիր»:

Եվ հիմա Էրդողանը դարձյալ հայտարարում է, որ «Քրդական հարց» գոյություն չունի, սակայն այս անգամ նա նշում է, որ գոյություն ունի «մեր քուրդ եղբայրների հարցը».

«Մեզ համար «տարբերություն չկա», թե մեր առջևինը թուրք է, հույն, չերքեզ, քուրդ, թե լազ: Մենք «ոչ մի խտրականություն» չենք դնում նրանց միջև: Նրանք բոլորն էլ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ են: Այդպես էլ «պետք» է լիներ. մեկ ազգ, մեկ դրոշ, մեկ հայրենիք: Մեր երկրի դրոշի կարմիր գույնը խորհրդանշում է մեր նահատակներին:

Այս 780.000 քառակուսի կիլոմետրանոց տարածքը «մեր բոլորինն» է: Այս պետությունը «մեր բոլորինն» է և այն «չի մասնատվելու»: Իմ քուրդ եղբայրները «հանգիստ» խոսում են իրենց մայրենի լեզվով (դատարաններում քրդերը չեն կարողանում իրենց պաշտպանել քրդերենով):

Չպետք է մոռանալ, որ հենց մենք թույլատրեցինք թուրքական բանտերում քրդերենով հաղորդակցվելը: Քրդերենով դասընթացների անցկացումը նույնպես հնարավոր եղավ մեր շնորհիվ: Մեր այս համատեղ քայլերը շարունակվելու են»:

Հիշեցնենք, որ երեկ անգլիական The Economist պարբերականը նշել էր, որ գնալով քրդերի շրջանում նվազում է ԱԶԿ-ի հանդեպ տածած վստահությունն ու ցուցաբերվող աջակցությունը:

Նշվում էր, որ 2009 թվականից սկսած թուրքական բանտեր են ուղարկվել 2300 քուրդ ակտիվիստներ: Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) 22 խորհրդարանականների (ներառյալ ԽԺԿ նախագահ Սելահաթթին Դեմիրթաշը) դեմ սկսված դատական հայցերում պահանջվում է 2350 տարվա ազատազրկում:

Բացի այդ, ուշադրություն էր հրավիրվում այն հանգամանքի վրա, որ քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանն շուրջ 12 տարի է, ինչ գտնվում է ազատազրկման մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում