Գիտնականներն ապացուցել են, որ կարմիր ձուկը հատուկ սպիտակուցներ է պարունակում: Այդ ձկան օգտագործումը նվազեցնում է ճարպակալման ռիսկը, հայտնում է direct-press.ru-ն:
Լիպիդները վնասում են օրգանիզմը: Հետազոտությունների ընթացքում գիտնականները պարզել են, որ կարմիր ձկան օգտագործումը նպաստում է լիպիդների մակարդակի նվազեցմանը, այդպիսով՝ նվազում է ճարպակալման հավանականությունը:
Մասնագետներն ապացուցել են, որ հենց կարմիր ձկան մեջ են պարունակվում հատուկ սպիտակուցներ, որոնք հատուկ թթվի կոնցենտրացիա ունեն. դա թթու է, որն ազդում է նյութափոխանակության գործընթացի վրա և կարգավորում է խոլեստերինի մակարդակը:
Նորվեգացի մասնագետները նաև պնդում են, որ այն մարդկանց մոտ, որոնք պարբերաբար սննդում օգտագործում են կարմիր ձուկ, չի լինում ո՛չ ենթամաշկային ճարպ, ո՛չ ճարպ ներքին օրգանների վրա, քանի որ նրանց օրգանիզմում նվազում է գլյուկոզայի և ինսուլինի մակրդակը:









































