Անցյալ շաբաթվա վերջում .XXX տիրույթում սկսեցին գործել առաջին կայքերը, որոնք նախատեսված են մեծահասակների համար: Առաջին կայքերը, որոնք գրանցվեցին այս տիրույթում sex.xxx, xxx.xxx և porn.xxx կայքերն էին:
Այս տիրույթում կայքերը գրանցող ICM Registry ընկերությունում հայտարարել են, որ կայքերի գրանցումը կսկսվի այս տարվա նոյեմբերից: Սակայն այդ գործըթնացը լինելու է բավականին խիստ, ինչը թույլ կտա ապահովել հայտնի ընկերությունների բրենդները:
Նախնական տվյալներով յուրաքանչյուր կայքի գրանցումը ընկերություններին կարժենա 60-70 դոլար: Արդեն ստացվել է 600 հազար հայտ` այս տիրությում կայք գրանցելու հնարվորություն ստանալու համար:









































