Ելի համալսարանի գիտնականները կրծողների վրա փորձ են իրականացրել և հայտնաբերել, թե ինչպես կարելի է կաթվածից հետո վերբեռնել ուղեղը և արագացնել կորցրած հմտությունների վերականգնումը:
Պրոտեինի և կենտրոնական նյարդային համակարգի ծրագրավորման գենի՝ Nogo-1-ի անալիզ է իրականացվել: Հայտնի է, որ այս սպիտակուցը կայունացնում է նեյրոնների միջև կապը: Եթե դրա պարունակության մակարդակը ուղեղում բարձր է եղել, առնետները չեն կարողացել արագ վերականգնվել գլխուղեղի կամ ողնուղեղի վնասվածքից հետո:
Իսկ գենի բացակայությունը նրանց ուղեղին մշտապես զարգանալու և աճելու հնարավորություն է տվել նույնիսկ մեծ տարիքում։ Այս մասին հաղորդում է Meddialy-ն:










































