Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը ստիպված է եղել բաց թողնել իր թիմի հերթական մարզումը: Պատճառը վնասվածքն է:
AS-ի տեղեկությունների համաձայն՝ Բեյլն ազդրի վնասվածք է ստացել շաբաթ օրը կայացած «Ռոմա»-ի դեմ հանդիպմանը և որոշ ժամանակ չի կարող լիարժեք մարզվել:
Հիշեցնենք՝ ֆուտբոլիստն «արքայական ակումբ» է տեափոխվել 2013 թվականի ամռանը:









































