«Ուսման տարիներին և դրան հաջորդած ժամանակաշրջանում աշխատել եմ տարբեր լրատվամիջոցներում, հիմնականում՝ համագործակցել եմ տպագիր մամուլի հետ և լուսաբանել ամենատարբեր թեմաներով միջոցառումներ ու իրադարձություններ»:
Երեկ, Armtimes.com-ի հարցմանն ի պատասխան, նման պնդում է արել Սերժ Սարգսյանի նորանշանակ մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը: Հետաքրքիրն այն է, որ Հակոբյանի պաշտոնական կենսագրության մեջ, որը հրապարակված է president.am կայքում, նույնիսկ ակնարկ չկա այն մասին, որ նա երբևէ լրագրող է եղել: Ըստ պաշոնական կեսնագրության, բուհն ավարտելուց անմիջապես հետո զորակոչվել է բանակ, զորացրվելուց հետո էլ աշխատանքի անցել ԱԱԾ-ում, որտեղ աշխատել է մինչև 2015 թվականի հուլիսի 17-ը: Թե ինչո՞ւ «հայտնի լրագրող» Վլադիմիր Հակոբյանը իր «սիրելի» մասնագիտության մասին ոչինչ չի նշել կենսագրության մեջ՝ մնում է անհասկանալի: Պետք է ենթադրել, որ «համագործակցել եմ տպագիր մամուլի հետ» ասելով՝ ինքը նկատի ունի բոլորովին ուրիշ՝ լրագրության հետ կապ չունեցող մի բան:
Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակի անունը կապվում է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, լրագրող Հրայր Մանուկյանին հավաքագրելու սկանդալային փորձի հետ: Հակոբյանը փորձել էր հավաքագրել Մանուկյանին, սպառնալիքներ տեղացել նրա հասցեին: Զրույցը Հրայրի կողմից ձայնագրվել ու տեղադրվել էր համացանցում: Երեկ երբ հարցմամբ Սերժ Սարգսյանի խոսնակից մեկնաբանություն խնդրեցինք այդ հարցի շուրջ և հետաքրքրվեցինք՝ ինչու՞ է փորձել հավաքագրել Հրայրին, Հակոբյանը պատասխանեց. «Տեղեկացնեմ, որ ՀՀ Ազգային Անվտանգության ծառայությունում աշխատելիս մշտապես գործել եմ ՀՀ օրենսդրությանն և գերատեսչական նորմատիվ ակտերի պահանջներին համապատասխան:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում











































