ԲՐԻԿՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) զարգացման բանկը երեքշաբթի օրը սկսել է աշխատանքը Չինաստանի խոշորագույն Շանհայ քաղաքում: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
2014թ. հուլիսին ԲՐԻԿՍ-ի երկրների ստեղծած Նոր զարգացման բանկի ղեկավարների խորհրդի առաջին նիստը տեղի է ունեցել Ուֆայում: Բանկի առաջին նախագահ է դարձել Հնդկաստանի ներկայացուցիչը, կազմակերպության կենտրոնակայանը կտեղակայվի Չինաստանում: Վճարված կապիտալը կկազմի 10 մլրդ դոլար (5 երկրներից յուրաքանչյուրի ներդրումը՝ 2 մլրդ դոլար), անհրաժեշտության դեպքում այն կարող է ավելացվել 40 մլրդ դոլարով: Հնարավոր առավելագույն կապիտալը սահմանված է 100 մլրդ դոլարի չափով:
Բանկի գլխավոր խնդիրն է ԲՐԻԿՍ-ի երկրներում և զարգացող երկրներում ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորումը:








































