Ռեյլի Դեշվուդը բացառապես ամեն ինչով նման է 6-ամյա իր հասակակիցներին՝ բացի նրանից, որ կարողանում է բազմաթիվ հնարքներ կատարել։ Այս մասին հայտնում է Korrespondent. ru-ն:
Աղջկա մասնակցությամբ տեսահոլովակը, որում երևում է, թե նա ինչպիսի ճարպկությամբ է վարվում սովորական կենցաղային իրերի հետ, տեղադրվել նրա հոր՝ RhettDashwood-ի կայքում և Youtube-ում: Կարճ ժամանակում տեսագրությունը դիտել է ավելի քան 800 հազար մարդ:
Ռայլիի անսովոր հոբին միշտ խրախուսվում է հոր կողմից: Հայրը զբաղվում է նաև աղջկա մասնակցությամբ տեսաֆիլմերի նկարահանմամբ:
Հոր խոսքով՝ աղջիկն իր առաջին հնարքը ցուցադրել է 5 տարեկանում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ օգտատերերը գնահատել են նրա՝ ջուրը գինու վերածելու հնարքը:







































