Իռլանդական Անտրիմ դքսությունում Dalriada փառատոնի ժամանակ Բաբլս մականունով խոզը ճանաչվել է որպես ոչխարների գեղեցկության մրցույթի հաղթող: Այդ մասին հայտնում է BelfastLive-ը:
Բաբլսին փառատոն էր բերել նրա հինգամյա տիրուհի Քեյթի Ռոսը: Նրանք մրցույթին ելույթ են ունեցել որպես Rock Chicks («ռոք-աղջիկներ») խումբ: Զույգը եղել է համապատասխան՝ սև ժանյակե հագուստով, վարդագույն տարրերով և արծաթե զարդարանքներով: Բացի այդ, սև խոզի գլխին դրել են սպիտակ խոպոպներով կեղծամ:
BelfastLive-ը չի ճշտում, թե ինչպես Rock Chicks-ին հաջողվեց անցնել ոչխար-մրցակցուհիներից և ինչու հանձնաժողովը հաղթանակը տվեց Բաբլսին:









































