Հունական «Օլիմպիակոս»-ը Հունաստանի առաջնության ավարտից հինգ տուր առաջ նվաճեց չեմպիոնական կոչումը:
25-րդ տուրի խաղում թիմն առավելության հասավ ԱԵԿ-ի նկատմամբ 3:0 հաշվով:
Հարկ է նշել, որ այս կոչումն ակումբի համար հոբելյանական է, քանզի 40-րդն է: Թիմը դարձավ յոթերորդը համաշխարհային մակարդակով, որին հաջողվում է 40 կամ ավելի չեմպիոնական տիտղոս նվաճել ազգային առաջնություններում:










































