28-ամյա Վարդան Պետրոսյանը 3 կիլոգրամանոց մարզաքարով վարժությունը կրկնեց… 10100 անգամ (տևել է 4 ժամ, 5 րոպե) 1in.am Sport-ի հետ զրույցում Վարդանը նշեց, որ Գինեսի ռեկորդների գրքում ավելի վաղ նման ցուցանիշ չի հանդիպել:
«Վարժությունը կարողացել եմ կրկնել նաև մոտ 12.000 անգամ: Ավելի վաղ ուսումնասիրել եմ Գինեսի ռեկորդների գիրքն ու նման ցուցանիշ չեմ նկատել տվյալ վարժության համար:
Չեմ դիմել ցուցանիշս ռեկորդների գրքում գրանցելու համար, քանի որ ֆինանսական խնդիրներ կային, որոնք չէի կարող հաղթահարել: Սա իմ հերթական նվաճումն է: Ես շատ ոգևորված եմ և կձգտեմ բարելավել ցուցանիշս»:






































