«Մանչեսթեր Յունայթեդ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Բոբի Չարլթոնը մեկնաբանել է Ուեյն Ռունիի հնարավոր հեռացման մասին լուրը: Այս մասին գրում է Goal.com-ը:
«Հնարավոր է՝ վնասվածքն է պատճառը, որ Ռունին հիմա այնպես չի խաղում, ինչպես սովոր ենք տեսնել: Ամեն դեպքում սա չի նշանակում, որ նրանից ազատվելու ժամանակն է:
Ալեքս Ֆերգյուսոնն ասել է, որ չի պատրաստվում հրաժարվել նրա ծառայություններից: Նրա խոսքին արժե հավատալ:
Ռունին մեծագույն ֆուտբոլիստ է. ինչո՞ւ ազատվել նրանից»,- ասել է Չարլթոնը:
The Telegraph-ի տեղեկություններով՝ «Յունայթեդ»-ը պատրաստ է վաճառել Ռունիի իրավունքները 20 միլիոն ֆունտի դիմաց:








































