Մադրիդի «Ռեալ»-ի նորեկ Կիկո Կասիլյան Մելբուրն է ժամանել: «Արքայական ակումբ»-ը նախամրցաշրջանային հավաք է անցկացնում Ավստրալիայում:
Կասիլյան արդեն մասնակցել է իր նոր թիմի մարզմանը: Այդ մասին հայտնում է իսպանական գրանդի պաշտոնական կայքը: Նշվում է, որ արդեն ուրբաթ դարպասապահը կարող է մասնակցել «Ռեալ»-ի՝ «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ հանդիպմանը:
Հիշեցնենք՝ 1999-2003 թվականներին Կասիլյան հանդես է եկել «արքայական ակումբ»-ի երիտասարդական թիմի կազմում: 2007/08 թվականների մրցաշրջանից նա հանդես է եկել «Էսպանյոլ»-ի կազմում՝ անցկացնելով 126 հանդիպում:








































