Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը շարունակում է ջանքեր գործադրել՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեայի տրանսֆերն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու համար: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Տեղեկությունների համաձայն՝ եվրոպական գրանդերի բանակցությունները չեն ընդհատվել, սակայն դադարեցվել են:
«Կարմիր սատանաներ»-ի առաջադրած պահանջներն անընդունելի են մադրիդցիների համար, քանի որ անգլիացիները 40 մլն եվրո են պահանջում դարպասապահի տրանսֆերի դիմաց կամ «արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստների՝ ի դեմս Սերխիո Ռամոսի և Կեյլոր Նավասի տրանսֆերները: Իսպանական գրանդը մտադիր է վերսկսել բանակցություններն օգոստոսին:






































