Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հայաստանն ընկղմվում է աղքատության մեջ

Պետբյուջեի ծախսերի շուրջ 50 տոկոսը հատկացվում է սոցիալական ապահովության ոլորտին, ինչը, պաշտոնյաների խոսքերով, թույլ է տալիս կանխարգելել աղքատության` աղետալի ծավալների հասնելը:

Երկրում գնալով աճում է աղքատության մակարդակը, կառավարությունը նշանակալի միջոցներ է հատկացնում նպաստներ վճարելու նպատակով, սակայն նույնիսկ այս քայլերը չեն շտկում իրավիճակը: Այս պայմաններում շատերի համար միակ ելքը մնում է արտագաղթը, ինչի արդյունքում երկիրը կարող է զրկվել իր լավագույն մասնագետներից, ովքեր ի վիճակի կլինեին այն դուրս բերել տնտեսական ճգնաժամից:

Վերջին պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն` 2009 թվականին հայաստանցիների 1/3 մասն ապրում էր աղքատության եզրին: Փորձագետների կարծիքով` այս ցուցանիշը 2010 թվականին ավելի բարձր է եղել եւ կշարունակի աճել այս տարվա ընթացքում, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում գնաճի ամենաբարձր մակարդակն է գրանցվել ԱՊՀ երկրների ցանկում`9,4 տոկոս 2010 թվականին եւ 12,4 տոկոս այս տարվա փետրվարին (տարեկան կտրվածքով):

«Հազիվ ենք ծայրը ծայրին հասցնում: Աշխատանք չկա, մեծ որդիս ընտանիքը պահելու համար ստիպված հացի փռում է աշխատում մայրաքաղաքում: Նա հենց փռում էլ քնում է, մի քանի ամիսը մեկ է տուն գալիս, որովհետեւ ճանապարհածախսի փող չունի», – դժգոհում է Արթիկի 60-ամյա բնակչուհի Օֆիկ Բոյաջյանը:

Շիրակի մարզը, որտեղ գտնվում է Արթիկ քաղաքը, մեծ ավերածությունների էր ենթարկվել 1988-ի երկրաշարժի ժամանակ եւ 2009 թվականի տվյալներով` ուներ երկրում աղքատության ամենաբարձր` 40 տոկոսանոց ցուցանիշը:
Օֆիկ Բոյաջյանի ընտանիքում 3 փոքր երեխաներ եւ 4 մեծահասակներ կան, սակայն, իրենց ամսական ընդհանուր եկամուտը չի գերազանցում 100 հազար դրամը:

«Մեր հիմնական ուտելիքը շաքարն ու ալյուրն են: Հացը մենք ենք թխում, որովհետեւ շատ թանկ է գնելը: Ձմռանը ծախսերն ավելանում են, ստիպված ենք տունը տաքացնելու համար վառելիք գնել: Բայց վառելիքը քիչ է, երեխաներն անընդհատ հիվանդանում են»,- պատմում է նա:

Ազգային վիճակագրական ծառայության տնային տնտեսությունների հետազոտությունների բաժնի պետ Դիանա Մարտիրոսովան նշում է, որ 2009 թվականին նախորդ տարվա 27,6 տոկոս ցուցանիշի համեմատ աղքատության մակարդակն աճել էր` հասնելով 34,1 տոկոսի:

Հայաստանում աղքատ են համարվում այն մարդիկ, ում ամսական ծախսերը չեն գերազանցում 30 920 դրամը (մոտավորապես 85 դոլար), իսկ ծայրահեղ աղքատության մեջ ապրողների առավելագույն ամսական ծախսերը չեն գերազանցում 17 483 դրամը:

«Երեխաների շրջանում աղքատության մակարդակը նույնիսկ ավելի բարձր է`38 տոկոս, մինչդեռ նրանց 4, 5 տոկոսը ծայրահեղ աղքատ է»,- ասում է Մարտիրոսովան:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (Յունիսեֆ) հայկական գրասենյակի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրի-Գիլանիի խոսքերով` 2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամը շատ լուրջ ազդեցություն է ունեցել ընտանիքների վրա:

«Ակնհայտ է, որ ֆինանսական ճգնաժամից ամենից շատ երեխաներն են տուժել: 2011 թվականի Հայաստանի բյուջեն ի վիճակի չի լինի բարելավել աղքատ երեխաների վիճակը, եւ այդ իրադրությունը կարող է երկարաժամկետ հետեւանքներ ունենալ ինչպես երեխաների, այնպես էլ ողջ երկրի զարգացման համար», – ասում է նա:

Կառավարության` Հայաստանի կայուն զարգացման ծրագիրը նախատեսում է մինչեւ 2015 թվականը կրճատել աղքատության մակարդակը մինչեւ 17,5 տոկոս, սակայն իրենք` իշխանություններն, ընդունում են, որ դա հնարավոր չէ: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի խոսքերով` համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով «աղքատության կրճատման միտումները դանդաղել են»:

Նախարարության տվյալների համաձայն` պետբյուջեի ծախսերի 45 տոկոսն ուղղված է սոցիալական ապահովության ոլորտի վրա, ինչը, պաշտոնյաների խոսքերով, թույլ է տալիս կանխարգելել աղքատության` աղետալի ծավալների հասնելը:

Էկոնոմիկայի նախարարության Տնտեսական քաղաքականության եւ ռազմավարության մշակման վարչության պետ Արտակ Բաղդասարյանը նշում է, որ առանց բյուջեի սոցիալական ուղղվածության եւ տնտեսական ճգնաժամի դեմ համապատասխան միջոցառումների իրականացման, 2009 թվականին աղքատության մակարդակը երկրում կհասներ ոչ թե 34,4 այլ 49,6 տոկոսի:

Ընդդիմության ներկայացուցիչները, սակայն, վիճարկում են պաշտոնական տվյալները` նշելով, որ աղքատության իրական մակարդակը չի նշվում:

«Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի բնակչության մեկ երրորդից ավելին աղքատ է: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ աղքատության ցուցանիշի հաշվարկման կառավարական մեթոդները վիճահարույց են… ապա իրականում կստացվի, որ բնակչության կեսից ավելին աղքատ է», – համոզված է Դաշնակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արա Նռանյանը:

Նրա խոսքերով` այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ միայն աղքատության նպաստներ վճարելով խնդիրը չի լուծվի, այդ պատճառով աշխատատեղերի ստեղծումը պետք է առաջնային լինի: Միաժամանակ, անհրաժեշտ է աղքատության նպաստ վճարել նրանց, ովքեր ի վիճակի չեն աշխատել:

«AVAG Solutions» սոցիալ-տնտեսական հետազոտությունների խորհրդատվական կենտրոնի անդամ Նաիրուհի Ջրբաշյանը նշում է, որ աղքատների շուրջ 60 տոկոսը եւ ծայրահեղ աղքատության մեջ ապրողների մոտավորապես 40 տոկոսը նույնիսկ չեն էլ դիմում սոցիալական ապահովության ծառայություններ նպաստ ստանալու համար: Պատճառները տարբեր են` «համակարգի նկատմամբ անվստահությունը, անարդարության զգացումը կամ նպաստ ստանալու փաստի վերաբերյալ ամոթը»:

Գնաճի պայմաններում աղքատության մակարդակն ավելի ու ավելի է աճում: Պաշտոնական տվյալների համաձայն միայն այս տարվա փետրվարին անցյալ տարվա համեմատ մրգի եւ բանջարեղենի գներն աճել են 45 տոկոսով: Գնաճը ստիպել է իշխանություններին որոշակի քայլերի դիմել: Այսպես, նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս մի շարք հանդիպումներ է ունեցել կառավարության եւ Կենտրոնական բանկի պաշտոնյաների հետ` հանձնարարելով ուսումնասիրել առաջին անհրաժեշտության ապրանքների գները, տրանսպորտային ծախսերը եւ կրկնակի կրճատել գները` հասցնելով բյուջեով նախատեսված ցուցանիշին:

Տնտեսական ճգնաժամի դեմ պայքարի միջոցներից մեկն արտագաղթն է: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` երկրից արտագաղթողների 85 տոկոսը գնում է ԱՊՀ երկրներ` հիմնականում Ռուսաստան:

«Վերջին երկու տարիների ընթացքում արտագաղթողների թիվը 2,5 անգամ ավելացել է: Մարդիկ հեռանում են Հայաստանից աշխատանք գտնելու ակնկալիքով, եւ նրանց մեծ մասը շրջանների բնակիչներ են»,- ասում է Ջրբաշյանը:

Երկրի բնակչության նշանակալի մասը արտերկրից եւ, հատկապես Ռուսաստանից կատարվող դրամային փոխանցումների հաշվին է ապրում: Կենտրոնական բանկի հաշվարկներով` աշխատանքային միգրանտների կողմից Հայաստան կատարվող դրամային փոխանցումների քանակն անցյալ տարի 37 տոկոսով գերազանցել է 2009 թվականի ցուցանիշը:

«Բոլոր ընկերներս Ռուսաստանում են, նրանք պարզապես ամեն ինչ թողել ու հեռացել են: Ժամանակ առ ժամանակ փող են ուղարկում իրենց ծնողներին, այդպես էլ ապրում են»,- ասում է Երեւանի 30-ամյա բնակիչ Արամ Ղարիբեկյանը, ով նոր է վերադարձել Ռուսաստանից եւ այստեղ աշխատանք չգտնելու դեպքում պատրաստվում է նորից հեռանալ:

Հայաստանից հեռանում են նաեւ արժեքավոր մասնագետները, ովքեր կկարողանային ապագայում օգնել երկրին ոտքի կանգնել: 28-ամյա տնտեսագետ Մարիա Կուլիջանովան, օրինակ, պատրաստվում է մեկնել Կանադա:

«Ժամանակին մեզ միջին խավի ներկայացուցիչներ էինք համարում, բայց ամուսինս ստիպված եղավ թողնել աշխատանքը, քանի որ 6 ամիս շարունակ նրան աշխատավարձ չէին վճարում: Ճիշտ է` ժամանակավոր աշխատանք է գտել, բայց այստեղ մեր երեխաների համար ապագա չենք տեսնում: Այստեղ վիճակը գնալով ավելի է բարդանում, այդ պատճառով որոշել ենք հեռանալ», – ասում է նա:

Նաիրա Մելքումյան
Հեղինակը ազատ լրագրող է Հայաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում