Saturday, 20 06 2026
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26

Փետրվարի 18-ի հաշվարկն ամբողջությամբ պետք է վերաքննվի. ԵԱՀԿ դիտորդ

Հայաստանում ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամ, Իռլանդիայի ԱԳ նախկին նախարար Դերմոտ Ահերնը նամակով դիմել է Հայ իրավաբանների միության ատենապետ Գարո Ղազարյանին, անդրադառնալով իր նկատած ընտրախախտումներին:

Ստորև ներկայացնում ենք Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի տրամադրած նամակը.

«Հարգելի Գարո, Հայ իրավաբանների միության ատենապետ,

Հավանաբար կհիշեք նախագահական ընտրություններից հետո Երևանից Փարիզ ուղևորվող ինքնաթիռում մեր միջև կայացած խոսակցությունը: Ես նշեցի, որ անհանգիստ եմ այն բանի համար, ինչ տեղի ունեցավ ընտրության օրն այն ընտրատեղամասում և ԸԸՀ-ում, որտեղ ես դիտարկում էի իրականացնում:

Հակիրճ՝ ես և իմ գերմանացի գործընկեր Հեդդա Հաարսը (Hedda Haars) ընտրության օրը դիտարկում էինք վեց ընտրատեղամաս և, համաձայն ԵԱՀԿ դիտորդական առաքելության հիմնական թիմի ցուցումների, մենք ավարտեցինք դիտարկումը Եղվարդի թիվ 3 տարրական դպրոցում տեղակայված 26/1 ՏԸՀ-ում: Այն, ինչ մենք տեսանք 19:00-ից մինչև մոտավորապես 20:00-ը, արվեց ճիշտ:

Նախագահողը և թիմն անցան ձայների հաշվարկին: Այս անգամ ևս ամեն ինչ արվեց համաձայն ցուցումների: Նախագահողը ցույց տվեց բոլորին, այդ թվում նաև մեզ, մեր թարգմանչին, մեր վարորդին, ինչպես նաև գործող նախագահի վստահված անձին ծրարից հանվող յուրաքանչյուր քվեաթերթիկ:

Անմիջապես պարզ դարձավ, որ Րաֆֆին կլանում է ձայները: Սա հարուցեց տեղացի ներկաների զարմանքը: Իրոք, որոշ չափով շփոթեցնող էր այն, որ գրեթե յուրաքանչյուր ձայն Րաֆֆիի օգտին էր: Եզակի դեպքերում, երբ ձայնը տրված էր գործող նախագահի օգտին, որոշ տեղացի ներկաներ թեթևակի ծիծաղում էին: Եվ այսպես շարունակ՝ գրեթե բոլոր տրված ձայները Րաֆֆիի օգտին էին: Գործող նախագահի վստահված անձը հաշիվը պահում էր շատ մեթոդիկ կերպով, և ես շատ պարզորոշ տեսա նրա հաշվարկից, որ Րաֆֆին անհամեմատ առաջ էր: Մոտավորապես 21:15-ին ես տեքստ ուղարկեցի իմ ղեկավարին՝ ասելու, որ ձայների 30%-ը հաշվարկված է, և մոտավորապես 3/1 հարաբերակցությամբ Րաֆֆին առաջ է:

Այդ պահին և մինչ մենք կլքեինք տեղամասը, անվավեր քվեաթերթիկները հայտարարվում էին: Օրինակ՝ մեկ քվեաթերթիկ համարվեց անվավեր այն պատճառով, որ ընտրողը նշում էր արել բոլոր թեկնածուների օգտին՝ բացառությամբ գործող նախագահի: Մեկ այլ քվեաթերթիկ համարվեց անվավեր, քանզի ընտրողը նշում էր արել, որ քվեարկում է նախորդ ընտրություններին մասնակցած թեկնածուի օգտին: Որոշ քվեաթերթիկներ էլ համարվեցին անվավեր, քանզի այս կամ այն թեկնածուի օգտին նշումը ճիշտ չէր արված կամ քվեաթերթիկում բացակայում էր որևէ նշում: Իմ հաշվարկով 20:00-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում, երբ մենք գնացինք ԸԸՀ, անվավեր քվեաթերթիկների թիվն անցում էր 10-ը:

ՏԸՀ-ն լքելու պահին մենք համակարծիք էինք, որ ձայների 35%-ը հաշվարկված է, և մոտավորապես 3/1 հարաբերակցությամբ Րաֆֆին առաջ է: Մենք գնացինք Եղվարդի թիվ 26 ԸԸՀ և ներկայացանք ԸԸՀ թիմին: Այստեղ հաշվարկի տեղի պայմանները հեռու էին կատարյալ լինելուց: Այն բաղկացած էր երկու սենյակներից, որոնք միմյանցից բաժանված էին միջանցքով, ինչը նշանակում է, որ ես մնացի այն սենյակում, որտեղ նախագահը և փոխնախագահն ընդունում էին արդյունքներով եկած ՏԸՀ թիմերին: Իմ գործընկեր Հեդդան մնաց այն սենյակում, որտեղ քարտուղարը մուտքագրում էր տարբեր արձանագրությունների տվյալները:

ԸԸՀ թիմն ինձ հետ քիչ համագործակցեց այն առումով, որ նրանք ինձ, ինչպես նաև իրենց արձանագրություններով եկող ՏԸՀ թիմերին որևէ տեղեկություն չտրամադրեցին: Տարածության պակասը դժվարություն հարուցեց ինձ համար որևէ բան տեսնելու առումով: Ես ստիպված էի տեղեկություն խնդրել ամեն անգամ, երբ ցանկանում էի: Իմ թարգմանիչն ու վարորդը մատնանշեցին, որ թիմն ինչ-որ չափով անհանգիստ է զգում իրեն մեր ներկայությունից:

Երբ եկան թիվ 26/1-ի արդյունքները, ես հատկապես հետաքրքրվեցի և խնդրեցի արդյունքը: Համագործակցության չհանդիպեցի, սակայն իմ թարգմանչին հաջողվեց տեսնել արձանագրությունը: Նա նշեց, որ գործող նախագահը հաղթել է Րաֆֆուն մոտավորապես 382/302 հարաբերակցությամբ: Ես ապշել էի այս ակնհայտ շրջադարձից, որը տեղի էր ունեցել մեր՝ տեղամասը լքելուց հետո: Ես ապարդյուն փորձեցի ստանալ լրացուցիչ տեղեկատվություն: Այնուամենայնիվ՝ իմ թարգմանիչն ասաց՝ նկատել է, որ արձանագրությունում անվավեր քվեաթերթիկների թիվը զրո է: Սա ինձ ամբողջովին հանկարծակիի բերեց, և ես խնդրեցի իմ թարգմանչին տեղյակ պահել նախագահողին իմ զարմանքի մասին: Այդ ժամանակից ի վեր մինչև մոտավորապես առավոտյան 3:30-ը, երբ մենք վերջացրինք տվյալների աղյուսակի կազմման դիտարկումը, ինձ հետ քիչ կամ ընդհանրապես չհամագործակցեցին: Ես վերջնականորեն խնդրեցի տեսնել գրավոր վերջնական արդյունքը, սակայն նախագահողը մերժեց: Ես հանդիպեցի իմ գործընկեր Հեդդային, ով գոհունակություն հայտնեց կողքի սենյակում տեղի ունեցածի, այն է՝ տվյալների մուտքագրման կապակցությամբ: Ես առաջարկեցի նրան նախագահողից խնդրել արձանագրության կրկնօրինակը: Նորից, սակայն, նա մերժեց՝ օդում թափահարելով ձեռքերը: Մենք հարցրեցինք արդյոք նրանք հրապարակելու են արդյունքները, և պատասխանը եղավ՝ առավոտյան: Մենք անմիջապես դուրս եկանք: Մենք լրացրեցինք ԵԱՀԿ ձևաթուղթը՝ գիշերվա ընթացքում մշտական կապի մեջ լինելով նրանց հետ:

Ես 32 տարի է՝ քաղաքականությամբ եմ զբաղվում այստեղ՝ Իռլանդիայում, մասնակցելով և հաղթելով յուրաքանչյուր ընտրություն, որոնցում ես անձամբ պայքարել եմ: Իմ կուսակցության կողմից ներկայացված լինելով՝ եղել եմ ընտրությունների խորհրդի տնօրեն ազգային և տեղական մակարդակում: Ես նման բանի երբեք ականատես չեմ եղել: Իմ փորձը ցույց է տալիս շեղում, երբ ես տեսնում եմ մի բան, և տեղի է ունենում մի տարօրինակ բան, որը շրջում է ընտրության արդյունքն այն բանից հետո, երբ մենք լքեցինք թիվ 26 ՏԸՀ-ը: Ինչպես Ձեզ հավաստեցի, ես զգում եմ, որ այս հաշվարկը պետք է ամբողջովին վերաքննվի: Ես չեմ կարողացել հասկանալ այն ժամանակ և մինչ այժմ՝ ինչպես կարող են անվավեր քվեաթերթիկները դառնալ վավեր:

Լրացուցիչ տեղեկատվության կարիքի դեպքում խնդրում եմ չվարանել և կապ հաստատել ինձ հետ:

Դերմոտ Ահերն,
2013թ. Հայաստանում նախագահական ընտրությունների՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամ, Իռլանդիայի հանրապետության արտաքին գործերի և Արդարադատության նախկին նախարար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում