Բրիտանացի ինքնուս ինժեներ Փոլ Հարբորնն իր ձեռքերով ստեղծել է Ecto-1 ավտոմեքենան, որով տեղաշարժվել են «Ուրվականների որսորդները» ֆիլմի հերոսները։ Ֆանտաստիկ մեքենայի ստեղծման վրա նա ծախսել է 3 տարի և 150 հազար դոլար։ Այս մասին հայտնում է Kotaku-ն։
Մի քանի տարի առաջ գնելով հազվագյուտ Cadillac Miller-Meteor՝ Հարբորնն իրեն խոստացել էր դարձնել այն «Ուրվականների որսորդների» մեքենայի պատճենը։ Բրիտանացին խոստովանել է, որ ընկերերն օգնել են իրեն։
Հարբորնը չի ափսոսում ծախսած ժամանակն ու գումարը, քանի որ դարձել է հայտնի, և բացի դրանից՝ ֆիլմի երկրպագուները հերթ են կանգնում մեքենայի ֆոնին լուսանկարվելու համար։
Հուլիսի վերջին էկրան կբարձրանա «Ուրվականների որսորդները 3»-ը։











































