Կայծակը Բելառուսում 110 տոննա սպիրտ է ոչնչացրել։ Այն հարվածել է Պեսկի գյուղի սպիրտի գործարանի պահեստին։ Այս մասին ասվում է ԱԻՆ տարածաշրջային կառավարման կայքում՝ փոխանցում է Lenta.ru-ն։
Ձեռնարկությունում հրդեհի մասին փրկարարներին անցած գիշեր հայտնել է ականատեսը։ Ավերվել են պահեստի տանիքն ու պատերը։ Տուժածներ չկան։
Պահեստից 5 մետր այն կողմ գտնվում է արտադրական մասնաշենքը, որին կրակը չի վնասել։ Կրակը հանգցվել է հրդեհի մասին հաղորդագրության ստացումից մի քանի ժամ անց։












































