BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ` Ֆրանսիայում սկանդալ է բռնկվել Լազուրային ափին հանրային լողափի ժամանակավոր փակման վերաբերյալ իշխանությունների կայացրած վճռի կապակցությամբ:
Նման որոշում է կայացվել, որպեսզի Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլազիզ ալ-Սաուդը կարողանա հանգստանալ այնտեղ: Վալորիս քաղաքի իշխանությունները հաստատել են, որ լողափի մի մասում կանգնեցվել է արգելապատնեշ` ապահովելու թագավորի ու նրա 400 հոգանոց պատվիրակության անվտանգությունը:
Սաուդյան միապետի այցի ժամանակ մնացյալ բոլորը զրկվել են ծով այցելելու հնարավորությունից: Դա հարուցել է լողափից կանոնավորապես օգտվողների վրդովմունքը, քանի որ այդ որոշումն ընդունվել է առանց հաշվի առնելու իրենց կարծիքը:










































