«Սիմփսոններ» մուլտսերիալի հեղինակները մտադիր չեն առաջիկայում նկարահանել մուլտֆիլմի լիամետրաժ շարունակությունը,- հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Մեթ Գրոունինգը՝ ստեղծագործական խորհրդատուն և «Սիմփսոններ»-ի գործադիր տնօրենը, և Դեյվիդ Սիվեմանը՝ սերիալի պրոդյուսերն ու ռեժիսորը, համապատասխան հայտարարություններ են արել։ Նրանց խոսքերով՝ չնայած շատ բարձր դրամարկղային եկամուտին, ֆիլմի նկարահանումը իրենց համար առաջնային խնդիր չէ:
«Մենք լիամետրաժ ֆիլմը նկարահանել ենք չորս տարի և դա մեզ սպանեց: Ֆիլմը տանում էր անիմատորներին շոուից և այլ ռեսուրսներ էր խլում»,- ասել է Գրոունինգը:
Սիլվերմանը հավելել է, որ լիամետրաժ ֆիլմի նկարահանմանը իրենք կարող են վերադառնալ միայն 10-15 տարուց:











































