Թուրինի «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մեկնաբանել է Իտալիայի առաջնության շրջանակներում իր ակումբի առավելությունը Ա Սերիայի այլ ակումբների նկատմամբ: Թուրինյան ակումբը գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 9 միավորով գերազանցում իր մոտակա հակառակորդին: Դարպասապահը, սակայն, հրաժարվում է իր թիմն առաջատար անվանել:
««Առաջատար» բառն ինձ դուր չի գալիս: Դա նշանակում է, որ ինչ-որ մեկը մյուսի նկատմամբ իշխում է: Ես գերադասում եմ այլ բառեր օգտագործել: Օրինակ, որ մեր թիմը հարգանքի է արժանացել մրցակիցների կողմից:
«Յուվենթուս»-ի կազմում ընդգրկված են այնպիսի ֆուտբոլիստներ, որոնցից յուրաքանչյուրը պատրաստ է ամեն ինչ անել թիմի հաջողությունների համար»,- ասել է դարպասապահը:










































