RBC-ի փոխանցմամբ` Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին մեկնաբանել է Վրաստանի ու Հարավային Օսիայի վարչական սահմանի վերջին փոփոխությունները:
Նա հայտարարել է, որ Մոսկվան, Հարավային Օսիայի սահմանին տեղադրելով սահմանային նոր նշաններ, Վրաստանը ներքաշում է հակամարտության մեջ: Խիդաշելին ընդգծել է, որ Ռուսաստանը մշտապես սադրանքներ է իրականացնում Վրաստանի դեմ:
«Չեմ կարծում, որ այստեղ կամ այլ տեղում (սահմանագծման) ցուցանակ տեղադրելը Ռուսաստանի համար քաղաքական-ռազմավարական որևէ նշանակություն ունի, բացի նրանից, որ նրանք ամեն օր փորձում են մեր համբերությունը և ձգտում են մեզ ներքաշել հակամարտության մեջ:
Չեմ կարծում, որ ռուսական պետության համար Ցխինվալի շրջանում իրականացրած պայմանական սահմանները ռազմավարական արժեք են ներկայացնում: Նպատակը դա չէ, ռուսական կողմը փորձում է մեզ ներքաշել զինված հակամարտության մեջ, սակայն մեր պետության ներկայիս ղեկավարությունը թույլ չի տա դա»,- ասել է նա:










































