Newsru.co.il-ի փոխանցմամբ` «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումը, որը «Ալ-Քաիդայի» սիրիական մասնաճյուղ է, առաջարկել է փոխանակել լիբանանյան բանտերում պահվող 5 ջիհադականի և Լիբանանում կատարած գործողությունների ժամանակ գերեվարված զինվորի ու ոստիկանների:
Սիրիական Կալամուն սահմանային շրջանի «էմիր» Աբու Մալիք աշ-Շամանին հայտարարել է. «Եթե մեր հինգ քույրերը հայտնվեն ազատության մեջ, մենք կազատենք երեք լիբանանցի զինվորի»: Ընդգծվում է, որ ընդհանոսւր առմամբ ջիհադականների մոտ գերության մեջ պահվում է լիբանանցի 25 զինծառայող ու ոստիկան, որոնցից 16-ը` «Ջաբհաթ ան-Նուսրայի» մոտ:
«Ջաբհաթ ան-Նուսրայի» մատնանշած 5 կանանց թվում են նաև ԴԱԻՇ-ի ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի կինը` Սաջա ալ-Դուլայմին: Ալ-Բաղդադիի հետ ամուսնալուծությունից հետո նա ամուսնացել է «Ջաբհաթ ան-Նուսրայի» առաջնորդներից մեկի հետ:








































