Մյունխենի «Բավարիա»-ի հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը հերթական անգամ վնասվածք է ստացել: Ֆուտբոլիստը չի մասնակցել Դյուսելդորֆի «Ֆորտունա»-ի դեմ խաղին` ձախ ոտքի ձկնամկանի վնասվածքի պատճառով:
Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում Լոնդոնի «Արսենալ»-ի դեմ խաղում Ռոբենի մասնակցությունը հարցականի տակ է:
Հիշեցնենք` դիմակայության առաջին հանդիպումն ավարտվել է «Բավարիա»-ի 3:1 հաշվով հաղթանակով: Ռոբենը խաղադաշտ էր դուրս եկել 63-րդ րոպեին:







































