Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, մեկնաբանելով շաբաթ օրը կառավարության շենքի մոտ անցկացված բողոքի ցույցը, հայտարարել է, որ խոսքի ազատության իրավունք ունեն բոլորը, բայց իրենք թույլ չեն տա սադրանքներ:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ իշխանությունը հավասարապես պաշտպանում է յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքը, այդ թվում և «Ազգային շարժման» իրավունքը, և հաճախ ցույցերի ժամանակ անվտանգության ապահովմանը հետևում է ՆԳՆ նախարար Վախթանգ Գոմելաուրին:
Իրակլի Գոմերաշվիլիի գնահատմամբ՝ դա ժամանակակից ժողովրդավարության արտահայտում է:
«Մենք երկրում իրական ժողովրդավարություն ենք կառուցում: Նրանց իրավունքն է ցույցեր անցկացնելը: «Ազգային շարժման» և Միխայիլ Սաակաշվիլիի «վաստակը» երկրում 25 հազար տեղահանված անձինք են, մինչև 150 կորսված գյուղերը: Հարյուրավոր մեր զոհված զինվորները և քաղաքացիները, ռուսական ստրատեգիական օբյեկտների օտարացումը նույնպես նրանց վաստակն է»,- հայտարարել է վարչապետը և կոչ է արել բոլորին՝ զերծ մնալ սադրանքներից, քանի որ ինքը չի պատրաստվում այս իշխանության իրավունքը տալ որևէ մեկին:
Վարչապետի մեկնաբանությունները տարածել է կառավարության աշխատակազմի մամլո ծառայությունը:











































