Sky Sport Italia-ի փոխանցմամբ` արգենտինացի դարպասապահ Սերխի Ռոմերոն մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը: Ռոմերոն բուժզննում է անցնում անգլիական ակումբում:
28-ամյա դարպասապահի տրանսֆերը ցանկանում էին գնել «Ռոմա»-ն, «Ռեալ»-ն ու «Ատլետիկո»-ն, բայց նրա ընտրությունը կանգ է առել Լուի վան Գալի գլխավորած թիմի վրա:
Ռոմերոն մանչեսթերյան ակումբի կազմը կհամալրի անվճար: Հուլիսի մեկից նա ստացել է ազատ գործակալի կարգավիճակ: Նրա տարեկան աշխատավարձը «Յունայթեդ»-ում կազմելու է 2 մլն եվրո:
Ռոմերոն Եվրոպայում հանդես գալու հարուստ փորձ ունի: Նա պաշտպանել է «ԱԶ Ալկմար»-ի, «Սամպդորիա»-ի ու «Մոնակո»-ի մարզական պատիվը:
Ազգային առաջնություններում անցկացրած խաղերի 39%-ում Ռոմերոն դարպասը պահել է անառիկ:









































