Ամերիկյան Կոլորադո-Սփրինգս քաղաքում 5-ամյա աղջիկը, երրորդ հարկի լուսամուտից ընկնելով, փափուկ խաղալիքի շնորհիվ խուսափել է լուրջ վնասվածքներից, հնարավոր է և մահից, հայտնում է BBC-ին:
Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի օրը: Աղջիկը ընկնելու պահին ձեռքից բաց չի թողել փափուկ խաղալիք «մինյոնը», որն էլ մեղմացրել է հարվածը: Փոքրիկը միայն ձեռքի կոտրվածք է ստացել:
«Ես անճոռնի եմ» ֆիլմի մինյոնները փոքրիկ արարածներ են, որոնք օգնում են չարագործներին:









































