Sunday, 21 06 2026
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը

Սերժ Սարգսյանի հրավերը ես չեմ մերժել. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում շարունակում է ավելի վաղ հայտարարած վախադուլը, կեղծիքադուլն ու հացադուլը: Այսօր առավոտից նրան տեսակցելու են եկել նրա թիմակիցները, հարազատները, համակիրները և ինչպես ինքն ասաց «Առաջին լրատվական»-ին՝ բազմաթիվ լրագրողներ:

Անդրադառնալով ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանի փոխանցած տեղեկատվությանը՝ ասաց, որ «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղարը դրան կանդրադառնա: Ըստ Հովհաննիսյանի՝ դա հերթական բացարձակ սուտն է: Նրա խոսքով՝ սուտն ու կեղծիքը շարունակվում են նստավայրից:

«Իրենք ապատեղեկատվություն են տարածում և դիտավորյալ են դա անում: Ես հենց հիմա ասում եմ, ինչպես բազմաթիվ անգամներ ասել եմ, սպասում եմ պարոն Սարգսյանին իրեն հարմար ժամանակ գալ և այստեղ տղամարդը տղամարդու դեմ այս հարցը լուծել: Մենք կսպասենք դատարանի վճռին: Հույս ունենք, որ դատարանն իր այս կազմով իրավական, սահմանադրական դատավճիռ կկայացնի՝ այս հիմնահարցը հանգուցալուծելու, ժողովրդի հաղթանակը ճանաչելու համար:

Մինչև ապրիլի 9-ը ինքնաբացարկ եմ ակնկալում, որովհետև դա ժողովրդի պահանջն է, իսկ, ինքներդ գիտեք, մերժվել են իմ առաջարկները՝ բոլորն անխտիր, և դրանից հետո մի քանի անգամ հրավիրել եմ պարոն Սարգսյանին հրապարակ և անգամ հայտարարել, որ մինչև ամսի տասը ես պատրաստ եմ ժողովրդին պատկանող ցանկացած գրասենյակ գնալ և հանդիպել»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ շարունակելով, որ արդեն հրապարակում է, ուստի խնդրում է, որ Սարգսյանի դե ֆակտո վարչակազմը սուտ և կեղծիք չտարածի, քանի որ ինքը չի մերժել, միշտ կողմ է եղել հաղորդակցության:

Եզրափակելով իր խոսքը՝ նա ասաց, որ այս պահին ցանկացած ֆորմատով կարող է հանդիպել, եթե Սերժ Սարգսյանն ասելիք ունի: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ առավել մանրամասն կխոսի ժամը 17.00-ին, քանի որ որոշել են օրվա մեջ միայն երկու անգամ հանդիպումներ կազմակերպել լրագրողների հետ՝ ուժերը խնայելու և լրագրողների բոլոր հարցերին միանգամից պատասխանելու նպատակով: Ամեն օր Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքական հանդիպումներ կունենա ժամը 12.00-ին և 17.00-ին:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանն ասել էր, թե երեկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը զանգահարել է Րաֆֆի Հովհաննիսյանին Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պաշտոնական հրավերը փոխանցելու համար: «Մենք ափսոսանքով ենք արձանագրում պարոն Հովհաննիսյանի մերժումը՝ հանդիպելու և մանրամասն ու համակողմանի քննության առնելու առկա բոլոր հարցերը»,- ասել էր Արմեն Արզումանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում